Պատանի ու երիտասարդ սուսերամարտիկները մրցում են Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՍոչիում մեկնարկել է սուսերամարտի պատանիների եւ երիտասարդների (Մ 20) Եվրոպայի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը: Պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացրել է 6 սուսերամարտիկ: Նրանցից լավագույն արդյունքը գրանցել է Վահագն Գրիգորյանը (խոցասուսեր)՝ 100 մարզիկի մեջ զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը:
Տղաների խոցասուսեր պայքարում Աբրահամ Սարգսյանը 77-րդն էր, Գրիգոր Մնացականյանը դուրս է մնացել առաջին փուլից:
Աղջիկների պայքարում Արիանա Մարալյանը նույնպես դուրս է մնացել առաջին փուլից: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Նավասարդյանը:
Ճկասուսեր զենքաձեւում Համլետ Մխոյանը զբաղեցրել է 42-րդ տեղը, իսկ Անահիտ Ալոյանին չի հաջողվել շարունակել պայքարն առաջին փուլից հետո: