Բրիտանիայում կանխվել է թագուհու վրա հարձակումը. The Epoch Times
ՄիջազգայինԲրիտանիայի ոստիկանությանը հաջողվել է կանխել թագուհի Էլիզաբեթ II-ի դեմ նախատեսվող հարձակումը: Այս մասին հայտնել է The Epoch Times-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:
Նախատեսվող հարձակումը պետք է իրականացվեր այսօր՝ նոյեմբերի 8-ին, պատերազմների և զինված հակամարտությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։
Ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար, ոստիկանությունը ձերբակալել է 19-27 տարեկան 4 կասկածյալի:
Թագուհին տեղեկացվել է հարձակման մասին, սակայն չի հրաժարվել նախատեսված միջոցառումներին մասնակցելուց: