Իկեր Կասիլյասը կարող է վերադառնալ Իսպանիա
ՍպորտՊորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ Իսպանիա։
A Bola-ի համաձայն՝ 36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»։
Ավելի վաղ «Պորտուի» ղեկավարներից Ֆրանսիշկու Մարկեշը հայտնել էր, որ այս մրցաշրջանի վերջում Կասիլյասը հեռանալու է ակումբից։ Դարպասապահի հետ պայմանագիրը չի երկարաձգվի նրա բարձր վարձատրության պատճառով:
Իկեր Կասիլյասը 2015 թվականին Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Պորտու», որի կազմում մասնակցել է այս մրցաշրջանի 21 հանդիպման: