Բժշկական փորձաքննության արդյունքում պարզ է դարձել Աստորիի մահվան պատճարը
Սպորտ«Ֆիորենտինայի» պաշտպան Դավիդե Աստորիի դիահերձման ընթացքում փորձաքննման արդյունքում բժիշկները նշել են ֆուտբոլիստի մահվան պատճառը:
31-ամյա ֆուտբոլիստը մահացել է մարտի 3-ի գիշերը բրադիառիթմիայից: Դա սրտի ռիթմի խախտման տեսակ է, որի ընթացքում սրտխփոցը պարբերաբար դանդաղում է, իսկ սիրտը կանգ է առնում:
Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը մահացած է հայտնաբերվել մարտի 4-ի առավոտյան, Ուդինեի հյուրանոցներից մեկի համարում:
Իտալացի ֆուտբոլիստի մահվան պատճառով հետաձգվել են Ա Սերիայի 27-րդ տուրի կիրակնօրյա բոլոր հանդիպումները: