Լուսանկարիչը հետաքննել ու ներկայացրել է, թե ինչպես են կլինիկաներում բուժում համասեռամոլներին
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Լուսանկարիչ Պաոլա Պարադեսը պատմում է, որ մի քանի տարի առաջ լսեց հիվանդանոցնեևրի մասին, ուր բռնի ուժով բուժում են համասեռամոլներին և սովորեցնում ավանդական սեռական ուղղվածության: Նման կլինիկաներ կան Էկվադորում, հարավամերիկյան ու եվրոպական որոշ երկրներում:

Պաոլան կես տարի շարունակ հարցազրույց էր վերցնում այդ կլինիկաների նախկին հիվանդներից և մեկ անգամ հնարավորություն ունեցավ գտնվելու այդ բուժհաստատություններից մեկում: Լուսանկարներում դերասաններ են, որոնք ներկայացնում են Պաոլայի տեսած տեսարանները: Ամերիկայում համասեռամոլությունը հանեցին հոգեկան շեղումների ցուցակից 1973 թվականին: Չնայած հիմա նման հակվածության օրինական բուժումն արդեն անցյալում է, կան վայրեր, ուր դրանք դեռ պահպանվում են: Ինչպես պատմում է Պաքոլան, շատ ծնողներ դեռպահպանողական կերպով, իմանալով երեխայի սեռական ուղղվածության մասին, բացասական են արձագանքում և ձեռնարկում ծայրահեղ քայլեր՝ նրանց բուժելու համար: Նման ծառայություններ տրամադրում են այն կլինիկաները, ուր բուժում են թմրամոլներին ու հարբեցողներին: Պաոլան պատմում է, որ կլինիկայում կանայք պարտավոր էին ամեն օր դիմահարդարվել, որպեսզի սովորեն կանացիությանը:

Բնականաբար Պաոլան պատահաբար չի հետաքրքրվել այս թեմայով: Ինքը հենց նախընտրում է կանանց, ինչը նորմալ է համարում:






