Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինի Ծաղկաձորում
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը հաճախորդներին եւ սպառողներին տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 7-ին ժամը 10։00-18։00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:
Պատճառված անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: