ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու որոշմանը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնությանը արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու հայկական կողմի որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես է Մոսկվան գնահատում արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու որոշումը՝ Զախարովան ասել է. «Ինչպես հիշում եք՝ ռուսական պատվիրակությունը գտնվում էր Ցյուրիխում և ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում այդ գործընթացին: Այդ գնահատականները ժամանակին տրվել են և մեր վերաբերմունքը շարունակում է ակտուալ մնալ: Մենք ելնում ենք հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ ի շահ երկու երկրների: Մեր կողմից մշտապես արել ենք ամեն բան հանուն այդ նպատակի»:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ցյուրիխում ռուսական կողմը ակտիվ և արդյունավետ մասնակցություն է ցուցաբերել համապատասխան համաձայնությունների մշակման համար: