Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին
ՍպորտՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի մրցակիցները կլինեն` Մագնուս Կարլսենը, Շահրիար Մամեդյարովը , Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Դին Լիժենը եւ Սերգեյ Կարյակինը:
Նորվեգիայում կայանալիք մրցաշարը կսկսվի մայիսի 27-ին և կտևի մինչև հունիսի 8-ը: