Պատճամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ չեն մեղմվելու. Մուն Ջեին
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները երկու կողմերի միջեւ բարձր մակարդակի հանդիպումների համար չեն մեղմացվի: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը, փոխանցում է Reuters-ը:
«Հաշվի առնելով լուրերը եւ Twitter-ը, կարծում եմ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատում Հյուսիսային Կորեա այցի (Հարավային Կորեայի պատվիրակության) արդյունքները»,- հայտարարել հարավկորեական առաջնորդը: Սակայն նա նշել է, որ սա միայն սկիզբն է:
«Մենք դեռ այն իրավիճակում չենք, երբ կարելի է լավատես լինել», - ասել է Ջեինը՝ բացառելով Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների մեղմումը: «Սեուլի եւ Փհենյանի միջեւ բանակցությունները չեն նշանակում, որ միջազգային պատժամիջոցները կարող են մեղմվել: Պատժամիջոցների կամայական մեղմացում չի կարող լինել, մենք չենք ուզում դա անել, դա անհնար է»: Ջեինը նշել է, որ Հարավային Կորեայի նպատակը շարունակում է մնալ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը: