Մարինկա Խաչատրյանը բաժանվե՞լ է ընկերոջից
LifestyleԴերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով չնայած իր երիտասարդ տարիքին ավելի հասուն գտնվեց շոուբիզբեսի շատ ներկայացուցիչներից և ընկերոջ հետ հարաբերություններ սկսելուց հայտարարեց, որ իր սիրտը զբաղված է ու որևէ նոր իրադարձության դեպքում անպայման տեղյակ կպահի, բավականին երկար ժամանակ է, ինչ ընկերոջ հետ նոր լուսանկարներ չի հրապարում, ավելին, նույնիսկ Ինստագրամյան պատմությունում ոչ լուսանկարներ, ոչ տեսանյութեր չկան ընկերոջ հետ։
Boomnews.am-ը որոշեց ստուգել նաև նրա ընկերոջ՝ Հրաչի ինստագրամյան էջը։ Հրաչը ոչ միայն նոր լուսանկարներ չի հրապարակում Մարինկայի հետ, այլ նույնիսկ հներն է հեռացրել իր էջից։
Անհնար է, որ ընկերության ժամանակ բազնաթիվ նկարներ հրապարակող զույգը հիմա մոռանա կամ չցանկանա նկարներ հրապարակել, չմոռանանք նաև Մարինկայի ծննդյան անակնկալը, որ ընկերն էր մատուցել։ Այդքանից հետո այս տևական ժամանակի լռությունն անսպասելի է։
Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչու նոր լուսանկարներ չկան, ի՞նչու է Հրաչը նկարները հեռացել ու թե արդյո՞ք զույգը իսկապես բաժանվել է, այդ մասին մենք կիմանանք միայն դերասանուհու անկեղծ պատասխանի դեպքում, որն էլ կարծում ենք, այնքան անկեղծ կլինի, որքան հարաբերությունների սկզբում էր։
Աղբյուրը՝ Boomnews.am