Ջենարո Գատուզո. Որպես մարզիչ մրցակից չեմ Արսեն Վենգերին
ՍպորտԻտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Լոնդոնի «Արսենալի» հետ առաջիկա դիմակայության մասին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում:
«Որպես մարզիչ մրցակից չեմ Վենգերին: Նա շատ տիտղոսներ է նվաճել կարիերայում, թիմը գլխավորում է 20 տարվա ընթացքում: Ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու:
Հետաքրքիր խաղ է լինելու. իմ նոր փիլիսոփայությունը նրա փորձի դեմ:
Վենգերի թիմերը շատ են տիրում գնդակին: «Արսենալը» տեխնիկապես լավ պատրաստված թիմ է: Շատ ջանք պետք է գործադրենք նրանց վազել ստիպելու համար:
Պետք է լավ նախապատրաստվենք հանդիպմանը և մեծ ուրախությամբ խաղանք: Կան ֆուտբոլիստներ, ովքեր երազում են հանդես գալ նման մակարդակով, սակայն այդպես էլ չեն հասնում դրան, ուստի եթե սխալվենք, ողբերգություն չենք դարձնի»,- Գատուզոյի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ Միլանում առաջին խաղը կկայանա մարտի 8-ին: