Մարտի 8-ին գյումրեցի 52-ամյա Արտակն ու 42-ամյա Կարմենն առաջնեկ են ունեցել
ՀասարակությունArmtimes.com-ը գրում է.
Մարտի 8-ին գյումրեցի Հովհաննիսյանների տանը նոր լույս բացվեց: 52-ամյա Արտակի ու 42-ամյա Կարմենի երազանքն իրականացավ, ծնվեց նրանց առաջնեկը:
Երեխայի անունը Մարիամ են դնելու՝ ի պատիվ Աստվածամոր: Ամուսիններն ասում են, երեխան իրենց սերն ու ջերմությունն առավել է կրկնապատկել: Դստեր ծննդին շատ են սպասել, մինչ ծնվելը վստահ են եղել, որ երեխայի հետ կապված ամեն մանրուք անգիր գիտեն: Հիմա, երբ փոքրիկը լույս աշխարհ է եկել, ամեն ինչ իրար է խառնվել: Մարիամի լացից անփորձ ծնողները խառնվում, իրենց կորցնում են:
Կարմենը խոստովանում է. քանի դեռ Գյումրու ծննդատանն է, հանգիստ է, բայց թե տանն ինչ է անելու, չգիտի: Ամուսինը խոստանում է վայրկյան անգամ կնոջը մենակ չթողնել: Միասին են մեծացնելու սպասված զավակին: Մարիամից բացի, Գյումրու ծննդատանն այսօր եւս 5 երեխա լույս աշխարհ եկավ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում