Մխիթարյանը հավակնում է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի համար պայքարում են 4 ֆուտբոլիստ` Հենրիխ Մխիթարյանը («Արսենալ»), Վալոն Բերիշան («Զալցբուրգ»), Մարսելոն («Լիոն») և Վիկտոր Ցիգանովը («Դինամո»):
Քվեարկությունը կավարտվի մարտի 10-ին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում հաղթեց «Միլան»-ին (0:2): «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղի 14-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալ»-ին՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում: «Զինագործները» ընդմիջման գնացին ևս մեկ անգամ գրավելով «ռոսոներների» դարպասը: Ստանալով Օզիլի փոխանցումը՝ հաշվի տարբերությունը կրկնապատկեց Ռեմզին: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: