Հղիության 8-րդ ամսում բժիշկները այս կնոջը կեսարյան հատում արեցին, բայց որովայնի մեջ նրանց իսկական շոկ էր սպասվում. այն դատարկ էր... լուսանկարներ
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Այս պատմությունն Անգլիայի Լեստեր քաղաքում է տեղի ունեցել: Ամուսիններ Էմբերը և Դենիելը պատրաստվում էին ծնողներ դառնալ չորրորդ անգամ: Նախորդ երեք երեխաների հետ ոչ մի խնդիր չէր եղել: Բայց այս անգամ հղիության 8-րդ ամսվա սկզբին բարդություններ առաջացան: 30-րդ շաբաթում Էմբերիի մոտ պտղաջրերի արտահոսք սկսվեց: Նրան անմիջապես հիվանդանոց տեղափոխեցին:
36 ժամ անց բժիշկները որոշեցին, որ ծննդաբերությունը չի կարող բնական ճանապարհով տեղի ունենալ, և ավելի անվտանգ կլինի, որ երեխան լույս աշխարհ գա կեսարյան հատման օգնությամբ:
Մինչ Էմբրին անզգայացած քնած էր, Դենիելը նրա հետ վիրահատարանում էր:
Այդ րոպեները նա կհիշի իր ողջ կյանքում:
Երբ բժիշկները բացեցին մայրիկի արգանդը, ի զարմանս բոլորի՝ այնտեղ երեխա չկար:
Բժիշկներն ապշած էին, և ոչ մի կերպ չէին կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ:
Երեխայի փնտրտուքի 2-րդ րոպեին նորածինն ի վերջո գտնվեց:
Պարզվեց՝ փոքրիկը դուրս է եկել բնական ճանապարհով, և «թաքնվել էր» մայրիկի «ոտքերի արանքում»՝ ծածկոցի տակ:
Քանի որ փոքրիկը ժամկետից շուտ էր ծնվել, նրան տեղափոխեցին թերհաս երեխաների համար նախատեսված հատուկ խցիկ:
Եվ այժմ աղջիկը, ում Օլլի են անվանել, լիարժեք առողջ է:
Ամուսինները շատ դժգոհ են մնացել բժիշկների աշխատանքից:
Սակայն բանը դատարան չեն հասցրել՝ ընդունելով բուժաշխատողների ներողությունները:
Ամենակարևորն այն է, որ փոքրիկ Օլլին առողջ է ծնվել, և նրա կյանքին ոչինչ չի սպառնում: