Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է
ՄիջազգայինՈստիկանությունը ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
«Ոստիկանությունը, ըստ երեւույթին, որոշ իրեր է վերցնում Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից: Թերեւս դրանք ծաղիկներ են, որոնք մնացել են միջադեպից առաջ», - Twitter-ում գրել է Սոլսբերիի գերեզմանոցում գտնվող հեռուստաընկերության թղթակիցը:
Մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայում թունավորել էին ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլիային: Ուիլտշիր կոմսության ոստիկանությունը մարտի 5-ին հաղորդեց, որ տուժածները գտնվում են ծանր վիճակում: