Էռնեստո Վալվերդե. Նեյմարի հնարավոր վերադարձը «Բարսելոնա» հեքիաթ է
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձը:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ բրազիլացին «կապտանռնագույնների» ղեկավարությանը հայտնել է «Բարսելոնա» վերադառնալու իր ցանկության մասին:
«Նեյմարի վերադարձը հեքիաթ է: Չգիտենք, թե որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Չենք պատրաստվում մեկնաբանել նման ասեկոսեները:
Կարո՞ղ եմ պատկերացնել, որ «Բարսելոնան» մի օր 400 միլիոն եվրո կվճարի ֆուտբոլիստի համար: Պատկերացում չունեմ: Ամեն դեպքում դա ինձ չի վերաբերում»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Sport.es-ը: