Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի ավագ Լեո Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծնվել է Մեսսի և իր կնոջ` Անտոնելա Ռոկուցոյի երրորդ տղան: Նրան անվանակոչել են Չիրո: Մեսսին ունի ևս երկու տղա` Տիագոն և Մատեոն:
Որդու ծննդյան կապակցությամբ Մեսսին չի մասնակցի Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի «Մակագա»-ի դեմ խաղին: