Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան


Օրալ սեքս՝ 9 հարց և պատասխան. Հարցեր, որոնց պատասխանները մինչ այս դուք չեք իմացել

TV

Bravo.am-ը գրում է.

Օրալ սեքսի այն տեսակը, որը տղամարդն է ընդունում սեքս-զուգընկերոջից, կոչվում է մինետ: «Մինետ» բառը՝ որպես տերմին, ծագում է ֆրանսերենից, բառացի թարգմանությամբ նշանակում է «կատվիկ, փիսիկ», խոսակցականում՝ «խուտուտ տալ, շոյել»: Սա հավաքական անվանումն է օրալ սեքսի այն տեսակի, որի դեպքում առնանդամը գրգռվում է առնանդամն ընդունող զուգընկերոջ բերանի, լեզվի, ատամների ու կոկորդի միջոցով: Բացի մարդկանցից, մինետը՝ որպես երեւույթ, հանդիպում է նաեւ կապիկների ու, օրինակ, չղջիկների մոտ:

 


Մինետի 3 ամենահայտնի տեխնիկաներն են.

*Ֆելյացիա՝ այս դեպքում առնանդամի պասիվ գրգռումը տեղի է ունենում զուգընկերոջ կողմից համբուրելու, լիզելու, լպստելու, նրբորեն կծոտելու միջոցով: Որպես կանոն, մեծ ուշադրություն է դարձվում առնանդամի գլխիկին: Որպես լրացուցիչ շոյանք՝ կարող են մասնակցել նաեւ ձեռքի ափերը՝ վերուվար շարժվելով առնանդամի ցողունի վրայով:

*Իրումացիա՝ սա օրալ սեքսի ակտիվ տարբերակ է: Այս դեպքում առնանդամն է ակտիվորեն շարժվում ու բերանի խոռոչի մեջ ֆրիկցիաներ կատարում, իսկ ընդունող կողմն ավելի պասիվ է մնում: 

*Աուտոֆելյացիա՝ սա մինետով ինքնաբավարարման անվանումն է, երբ առնանդամը գրգռվում է սեփական բերանի ու լեզվի միջոցով:

Ստանում եմ ամենաբազմազան նամակներն այս ամենի մասին հարցերով, որոնք կամ անձնական կարծիք են ակնկալում, կամ մասնագիտական լուսաբանում: Սկսեմ այն ամենահաճախ տրվող հարցերից, որոնցով որեւէ մասնագետի դիմելն անիմաստ համարեցի:

*Կարո՞ղ եմ կուսությունս կորցնել, եթե օրալ սեքսով  (մինետով) զբաղվեմ:

Տղամարդուն օրալ սեքսով (մինետով) բավարարելու արդյունքում ոչ մի կերպ հնարավոր չէ կուսություն կորցնել: Եթե, իհարկե, այդ ընթացքում դուք կամ նա չվերցնեք 18-22 սմ-ոց երկարավուն, կոշտ որեւէ առարկա եւ չներմուծեք ձեր հեշտոցի մեջ ողջ երկայնքով: Այլ ոչ դեպքում դա հնարավոր չէ: Այնպես որ, կարող եք հանդարտվել ու հանգիստ խղճով հաճույք ստանալ: Ավելի ճիշտ՝ պարգեւել: Կամ՝ երկուսն էլ: 

*Կարո՞ղ եմ հղիանալ օրալ սեքսի (մինետի) արդյունքում:

Հղիանալ օրալ սեքսի արդյունքում հնարավոր չէ, քանզի բերանի խոռոչից սկսվող ուղիները չեն հասնում արգանդ, որտեղ սպերմատոզոիդին սպասում է ձվաբջիջը: Իսկ հղիանալու համար պարտադիր է սպերմատոզոիդի ու ձվաբջջի հանդիպումը: Այնպես որ, հանդարտվեք ու հաճույք ստացեք: Ավելի ճիշտ՝ հաճույք պարգեւեք: Կամ՝ երկուսն էլ: 

*Կա՞ որեւէ արտաքին նշան, որից տղամարդը կարող է գուշակել, որ ես օրալ սեքսով (մինետով) եմ զբաղվել:

Եթե դուք չբացեք ձեր բերանն ու զրուցելիս պատահաբար չպատմեք, որ օրալ սեքսի փորձ եք ունեցել, ապա ոչ մի այլ արտաքին նշանից հնարավոր չէ դա գուշակել: Եթե ծածուկ պահելը գերնպատակ է, ապա սեքս-զուգընկերոջ հետ անկողնում հայտնվելիս կամ չպետք է օրալ սեքսի անցնեք, կամ անցնելիս պետք է այն վատ, կծելով ու ցավեցնելով անեք, որպեսզի նախկին փորձը չծիկրակի: Եվ վերջապես, եթե նախորդ օրալ սեքսից հետո չմոռանաք սերմնանյութի հետքերը մաքրել դեմքից, գուշակել գործնականորեն հնարավոր չի լինի:

*Կամուսնանա՞ ինձ հետ որեւէ տղամարդ, եթե ես օրալ սեքսի (մինետի) փորձ եմ ունեցել:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ենթամշակույթի (սուբկուլտուրայի) տեր անձ կընտրեք՝ որպես ամուսին: Ամեն դեպքում, եթե, ինչպես արդեն վերեւում նշեցի, ամենուրեք չբացեք ձեր բերանն ու բառացի չպատմեք, թե ինչպես եք օրալ սեքսի փորձ ծավալել, միգուցե եւ ամուսնանաք որեւէ տղամարդու հետ:

*Ամուսինս (ընկերս) ավանդական դաստիարակության ու հայացքների տեր մարդ է: Ինչպե՞ս ակնարկեմ նրան, որ օրալ սեքս եմ ցանկանում:

Այստեղ ընտրությունը մեծ չէ՝ ըստ իս: Երկուսից մեկը՝ կամ ամուսնուն եք ուղեկցում սեքսոլոգի մոտ՝ պարզելու համար, թե ինչու են դաստիարակությունն ու հայացքները խանգարում նրան օրալ սեքսից հաճույք ստանալուն, կամ ինքներդ եք գնում հոգեբանի մոտ՝ պարզելու համար, թե ձեր ինչին է պետք ամուսնուն օրալ սեքսով բավարարելը:

Ներկայացնեմ նաեւ մինետի հետ կապված 9 հարցը, որոնց պատասխանների համար զրուցել եմ բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանի հետ:

1.Հնարավո՞ր է մինետի միջոցով սեռավարակի անցումը: 


-Իհարկե, հնարավոր է: Նման դեպքերում հաճախ թե՛ այցելուն, թե՛ բժիշկը հաշվի չեն առնում այս հանգամանքը, նշանակված բուժումն այլ ընթացք է ստանում, ու արդյունքում խնդիրն ու վերջնական բուժումն ավելի են բարդանում: 

2.Ո՞ր դեպքում է ավելի բարձր որեւէ վարակի անցման հավանականությունը՝ բերանից առնանդամ, թե՞ առնանդամից բերան: 

-Իրականում, ընդգծված տարբերություն չկա: Ու սեռավարակներից զատ, պետք է հաշվի առնել հետեւյալը՝ բերանի խոռոչի ոչ պաթոգեն միկրոֆլորան միզուկի համար խորթ է ու, ներթափանցելով այնտեղ, կարող է միզուկաբորբեր առաջացնել: Լինում է նաեւ հակառակ անցումը բերանի խոռոչ՝ առաջացնելով լնդերի, կոկորդի ախտահարում եւ խնդիրներ: Առնանդամից բերան ախտահարման հավանականությունը նվազում է, եթե բերանի լորձաթաղանթի ամբողջականությունը խախտված չէ, չկան վնասված ատամներ, ու եթե մինետից առաջ եւ հետո համապատասխան միջոցներով բերանի ողողում ու առնանդամի մշակում է կատարվում:

3.Կարո՞ղ է կինը մինետի ընթացքում օրգազմ ապրել:

- Կինը կարող է մինետի ժամանակ օրգազմ ապրել՝ կախված զուգընկերոջից ու մինետի նկատմամբ վերջինիս վերաբերմունքից, այն բանից, թե ինչ տեղ է զբաղեցնում մինետը տվյալ կնոջ սեքսուալ մշակույթում, կնոջ սեռական կոնստիտուցիայից, գրգռվածության մակարդակից եւ այլն:

4.Կարելի՞ է արդյոք օրալ սեքսով (մասնավորապես՝ մինետով) զբաղվել հղիության ընթացքում:


- Հղիության ժամանակ կարելի է, իհարկե, եթե զուգընկերն առողջ է (չունի սեռավարակներ) ու հղիին չի վարակի: Կան զույգեր, որ հղիության ընթացքում նախընտրում են սեռական կյանքի այս ձեւը՝ վագինալ սեքսի տհաճ կամ տեխնիկապես բարդ լինելու պատճառով:

5.Օրգանիզմի համար որեւէ վտանգ պարունակո՞ւմ է արդյոք սերմնանյութ կուլ տալը:

- Սպերմա կուլ տալը վտանգավոր չէ: Նույնիսկ պնդումներ կան, որ օգտակար է՝ ի հաշիվ սպերմայի հարուստ սպիտակուցակազմի: Ցանկության դեպքում կարելի է առանց որեւէ մտահոգության կուլ տալ այն, եթե չկա անհատական անտանելիություն սերմնանյութի նկատմամբ:

6.Արդյո՞ք մինետի չարաշահումը կարող է սպառնալ տղամարդու հաճույքին վագինալ սեքսի ժամանակ:


- Իրականում, չարաշահում բառն այստեղ միանշանակ չի կարող դիտարկվել, քանի որ սահմանված թվեր ու չափորոշիչներ չկան ոչ մինետի, ոչ սեքսին վերաբերող որեւէ այլ գործողության համար: Կարեւորն այն է, որ դա երկուստեք ցանկալի ու հաճելի լինի: Սակայն պետք է հաշվի առնել, որ մինետի ու ավանդական սեքսի ժամանակ տղամարդու հաճույքաբեր զգացողությունները տարբերվում են: Ու եթե տեւական ժամանակ զույգի սեքսուալ ռացիոնում միայն մինետն է, վագինալ ակտի ժամանակ կարող են որոշակի խորթ զգացողություններ առաջանալ: Բայց սա պարտադիր չէ ու կարգավորվում է ժամանակի ընթացքում:

7.Հնարավո՞ր է մինետի ժամանակ վնասել առնանդամը, օրինակ՝ կոտրել:

- Իհարկե հնարավոր է վնասել, ու հանդիպում են նման դեպքեր: Սա հիմնականում առնանդամի կառուցքվածքի ու մինետի տեխնիկաների մասին ճիշտ տեղեկատվության չտիրապետելու պատճառով է: Էրեկցված ու պրկված անդամն ավելի հեշտ է վնասել` սկսած քերծվածքներից, մինչեւ արյունահոսող վերքեր, այդ թվում՝ նույնիսկ կոտրվածք: 

8.Հնարավո՞ր է հաղթահարել ործկալու ռեֆլեքսը:


-Նախ պետք է հասկանալ ործկալու ռեֆլեքսի առաջացման պատճառը: Այն առաջանում է, երբ անդամը գրգռում է քիմքը: Սա, իհարկե, մեխանիկական պատճառ է: Կարելի է կարգավորել ներթափանցման չափը, ու հարցը կլուծվի: Եթե անդամի համն ու հոտն են առաջացնում ործկման ռեֆլեքս, պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ դրա հստակ պատճառը պարզորոշելու համար: Սպասվելիք սերմնաժայթքման փաստը նույնպես կարող է ործկման ռեֆլեքս առաջացնել, հատկապես նրանց համար, ովքեր զզվանք ունեն սերմնանյութի հանդեպ, կամ նախընտրում են, որ էյակուլյացիան տեղի չունենա բերանի խոռոչում:

9.Կա՞ն արդյոք տղամարդիկ, ում առհասարակ դուր չի գալիս մինետը՝ որպես ընդունող կողմ:

-Նման տղամարդիկ, իհարկե, կան: Նրանցից ոմանք երբեւէ չեն փորձում դա՝ կանխավ կարծելով, որ դա իրենց դուր չի գա: Կամ համոզված լինելով, որ չի կարելի նման բան անել եւ այլն: Որոշ տղամարդիկ էլ ունեն փորձ եւ պնդում են, որ իրենց դուր չի եկել, ինչը հնարավոր է սպասումները չարդարանալու պատճառով կամ, օրինակ, զուգընկերուհու անփորձ լինելու հետեւանքով:  

Առավել մանրամասն՝ Այստեղ

«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն ԳևորգյանՄիապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesԻմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը