«Փյունիկ»-«Արարատ» գոլառատ խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով
ՍպորտՖուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ն ուժերը չափեց «Արարատ»-ի հետ:
Գոլառատ այս խաղն ավարտվեց ոչ-ոքի հաշվով (3:3): «Փյունիկ»-ի կազմում աչքի ընկան Դրիսա Դիարասուբան, ով դարձավ դուբլի հեղինակ և Ռոբերտ Հակոբյանը: «Արարատ»-ից հեթ-տրիկ ձևակերպեց Գեղամ Թումբարյանը:
Տուրի առաջին խաղում «Շիրակ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել էր «Գանձասար-Կապան»-ին: