Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ. Հավակնորդների մրցաշար
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը հավակնորդների մրցաշարում:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Շախրիյար Մամեդյարովն էր: Գրոսմայստերները պարտիայի 24-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը: Մրցաշարի առաջին տուրում Արոնյանը ոչ-քի էր խաղացել Դին Լիժենի հետ:
Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:
14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: