«Մանչեսթեր Սիթին» 2 շաբաթով կորցրեց Ագուերոյին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ծնկի վնասվածք է ստացել մարզման ժամանակ։
29-ամյա ֆուտբոլիստը թվիթերյան էջում հայտնել է, որ վերականգնման համար պահանջվելու է մոտ 2 շաբաթ։
Անգլիայի ընթացիկ առաջնություն Ագուերոն մասնակցել է 24 խաղի եւ դարձել 21 գոլի հեղինակ։