Երևան, 06.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ Կարապետյան


Վլադիմիր Աղայանի բաց նամակը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին

Հասարակություն

Մինչև նամակի բովանդակությանն անդրադառնալն ուզում եմ ներկայանալ թե ով եմ ես և ինչքանով եմ ճանաչում Արա Աբրահամյանին: Ես Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահն եմ և Արա Աբրահամյանի հետ աշխատում եմ հասարակական գործունեության դաշտում արդեն շուրջ 16 տարի: Շատ լավ եմ ճանաչում նրան թե՛ որպես գործարարի, թե՛ որպես բարեգործի ու հայրենասերի և թե՛ որպես հարուստ մարդու:

Ես ինքնանպատակ չեմ օգտագործում «հարուստ մարդ» հասկացությունը: Թեռևս կարիք չկա բացատրելու, որ այստեղ խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև հոգևոր հարստության մասին է: Մեր ապրած ներկա ժամանակներում ի հայտ են եկել ոչ քիչ հանկարծակի հարստացած մարդիկ, որոնք ապրում են միայն իրենց և լավագույն դեպքում մտերիմների համար: Լեզուս չի պտտվում նրանց հարուստ անվանել, դրանք միայն փողատեր մարդիկ են: Այսօր կան մարդիկ, ովքեր, փող աշխատելով օգնում են մարդկանց: Օգնում են ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլ հոգևոր ջերմությամբ, անկեղծ հոգածությամբ, բարի գործերով ու խոսքերով: Նրանք էլ հենց հարուստ մարդիկ են: Եվ ես այսօր ուզում եմ ներկայացնել նրանցից մեկին` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Նա բազմիցս տարբեր առիթներով նշել է. «Վատ է, երբ դու կարող ես օգնել մարդկանց, բայց չես օգնում: Աստված ինձ տվել է, որպեսզի ես կիսվեմ ուրիշների, կարիքավորների հետ»: Այսպես է Արա Աբրահամյանը հասկացել իր` որպես հարուստ մարդու առաքելությունը: Եվ այդպես էլ առ այսօր գործում է նա:

Պարո՛ն Ռ. Գրիգորյան, ես Ձեզ չեմ ճանաչում: Ձեր մասին իմ տպավորությունը ձևավորվել է Ա. Աբրահամյանի մասին ձեր հայտարարության վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության պարզաբանումներից, ձեր հայտարարության և դրան հաջորդած հրապարակումների տեքստերի բովանդակության հիման վրա, որտեղ Արա Աբրահամյանի մասին  չարությունից ու կույր ատելությունից բխող  անհիմն մեղադրանքներից  բացի ես չգտա հոգևոր հարստության ինչ-որ տարր, որի շուրջ կարելի է ծավալվել:  Ուստի կներեք ինձ, որ ես ձեզ հարուստ մարդ չեմ կարող անվանել: Դուք կարող եք լինել միայն փողատեր:

Չեմ ուզում խոսել ձեր բիզնես հարաբերությունների արդյունքում ստեղծված տարաձայնությունների և վեճի մասին: Դա իմ խնդիրը չէ: Կարծում եմ դրանով պետք է զբաղվեն Ռուսաստանի իրավապահ   մարմինները: Բայց դուք, իմ կարծիքով, ճիշտ ճանապարհ չեք ընտրել: Բիզնեսում ծագած վեճը ձեր օգտին լուծելու նպատակով սկսել եք շինծու և մանկամիտ մեղադրանքներ՝ /«Ա.Աբրահամյանը շահարկում է Ռուսաստանի ղեկավարի անունը», «ռուսերեն չգիտի», «ռուս կին է ուզել, որպեսզի ռուսերեն սովորի…», «Երևանում նրա կողմից կառուցած ռուսական եկեղեցում մոմ վառող չկա»/ տարածել Ա. Աբրահամյանի մասին:

Պարո՛ն Գրիգորյան, Դուք նշում եք, որ «ամեն մի հայ մարդ ամոթից կարմրում է Ա. Աբրահամյանի ռուսերենի մակարդակի համար»: Սխալվում եք: Մենք բոլորս կարմրում ենք Աբրահամյանի մասին ձեր ներկայացրած անիմաստ   մեղադրանքներից և ասում` կանգ ա՛ռ, փորձի՛ր բիզնես հարթության վրա ստեղծված վեճը լուծել քաղաքակիրթ ձևով:

Անկեղծ ասած ես չէի ուզում այս երևույթի մասին խոսել, ասել իմ անհատական կարծիքը: Կարծում եմ, որ նման անհիմն մեղադրանքները պետք է արհամարհել: Բայց ձեր հայտարարությունից և դրան հաջորդած համացանցային հրապարակումներից հետո, օրվա ընթացքում բազմաթիվ զանգեր եմ ստանում Հայաստանի կրթության, մշակույթի, գիտության բնագավառների աշխատողներից, բնակչության տարբեր խավերի բազմաթիվ ներկայացուցիչներից, որոնք մի հարց են տալիս` օգնեք մեզ հասկանալու թե ո՞վ է Ռ. Գրիգորյանը և ի՞նչ է ուզում մեր Արա Աբրահամյանից: Եվ իրոք, այդպես էլ ասում են մեր Արայից: Սա արդեն շատ բան է նշանակում: Սա նշանակում է, որ Արա Աբրահամյանը ճանաչված մարդ է իր հայրենիքում, որին սիրում, հարգում և հավատում են:

Ահա այդ հարցերին որոշ չափով պատասխանելու համար ես կփորձեմ քննարկել տեղի ունեցող երևույթը և այդ ֆոնի վրա ներկայացնել Աբրահամյանին, որպեսզի շահագրգռված մարդիկ հասկանան, թե ինչի մասին է խոսքը:

Ճանաչված գործարար, բարերար ու հայրենասեր Ա. Աբրահամյանի ակտիվ հասարակական գործունեությունն սկսվել է դեռևս 2000 -ից, երբ նա իր համախոհների հետ նախաձեռնեց և ստեղծեց «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը: Ես կասեի, որ դա պարզապես խիզախություն էր: Նոր հարյուրամյակի մարտահրավերների պայմաններում համահայկական խնդիրների հրատապությունը հրամայական էր դարձնում ներհամայնքային համախմբումից անցնել վերհամայնքային կառույցների ձևավորմանը: Այստեղ խոսքը ինքնակազմակերպման, համախմբման կազմակերպչական-ինստիտուցիոնալ որակապես նոր կառույցի մասին է:

Այսօր կարելի է ասել, որ Արա Աբրահամյանը և նրա կողմից ղեկավարվող կազմակերպությունը մեծ գործունեություն են ծավալել թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում: Հիշենք հայ օդաչուներին, որ Հասարակածային Գվինեայում հորինված մեղադրանքով դատապարտվել էին ցմահ բանտարկության: Ա. Աբրահամյանն առանց վարանելու միացավ նրանց ազատման գործին և անարդար դատվածներին ուղեկցեց մինչև Երևան և հանձնեց հարազատներին:

Երեք ամիս անց նա կրկին մասնակցեց Նիգերիայի բանտերում հայտնված Ռուսաստանի նավաստիների բաժին հասած դճբախտության կանխմանը: Միանգամայն բնական է, որ նման մարդասիրական բնավորությամբ օժտված գործարարի հետ բարեկամական հարաբերություններ կունենան ոչ միայն Ռուսաստանի, այլ շատ ու շատ երկրների ղեկավարներ: Եվ դա այդպես էլ կա:  Մեր հայրենակցի նկատմամբ այդ վերաբերմունքի համար միայն պետք է հպարտանալ և ուրախանալ, այլ ոչ թե չարախոսել, բամբասել և փորձել այդ ամենը ներկայացնել ծուռ հայելու մեջ:

 Ես կփորձեմ ներկայացնել նաև այն բազմաբնույթ ծրագրերից մի քանիսը, որոնք Արա Աբրահամյանի անմիջական նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով իրագործվել են Հայաստանում և Արցախում:

Նոր էր ստեղծվել Ռուսաստանի հայերի միությունը, երբ Արա Աբրահամյանն իր փոքրիկ հայրենիքում` Մալիշկայում, կառուցեց կրթամշակութային ամբողջական համալիր` հանրակրթական դպրոց,  Սուրբ Աննայի եկեղեցին, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան:

Արդեն ավելի քան 15 տարի է, ինչ Երևանում, Արա Աբրահամյանի ֆինանսական միջոցներով, գործում է բարեգործական ճաշարանը, որտեղ ամեն օր անվճար սնվում է 250 միայնակ և հաշմանդամ մեծահասակ:

Սոցիալական ուղղվածության նախագծերից է նաև «Կացարան» ծրագիրը, որի արդյունքում Ադրբեջանից բռնագաղթված փախստականների համար Արա Աբրահամյանի միջոցներով գնվել է երկու շենք՝ 130 բնակարանով, որոնք անհատույց տրամադրվել են փախստականների և աղետի գոտու տուժած 130 ընտանիքի:

Արցախը ևս իր հիմնախնդիրներով մշտապես գտնվել է Միության ուշադրության կենտրոնում: Բերեմ միայն մեկ օրինակ՝ Արա Աբրահամյանի միջոցներով Ստեփանակերտում կառուցվել և 2014-ին շահագործման է հանձնվել 650 աշակերտական տեղով նոր դպրոց, որի համար ներդրվել է շուրջ 5 մլն. դոլար:

Ռուսաստանի հայերի միությունը և նրա նախագահ Արա Աբրահամյանն առանձնահատուկ տեղ է  հատկացրել հայ ժողովրդի առջև ծառացած գերակայություն ունեցող այնպիսի մի խնդրի, ինչպիսին աջակցությունն է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է ստեղծել ամուր տնտեսական հիմք, դինամիկ զարգացող էկոնոմիկա` ընդգրկելով Սփյուռքի հսկայական ներուժը: Հենց այդ նպատակն էլ ելակետ ընդունելով` Ռուսաստանի հայերի միությունը 2004-ից Հայաստանում անց է կացնում Հայ-ռուսական ներդրումային համաժողովներ: 2016 թ. Երևանում անցկացվեց Եվրասիական գործընկերության միջազգային առաջին ֆորումը: Ավելի ներկայացուցչական էր 2017-ին կազմակերպված երկրորդ ֆորումը, որի ընթացքում ստորագրվեցին ներդրումային մի շարք պայմանագրեր:

Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ընթացիկ տարվա ապրիլին, ՀՀ պաշտպանության և Սփյուռքի նախարարությունների հետ, Մոսկվայում կանցկացվի Ռուսաստանում աշխատող գործարարների համաժողով, որտեղ կքննարկվեն Հայաստանի սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման գործում հայ գործարարների մասնակցության խնդիրները: Իսկ խնդիրները շատ են, որոնց լուծումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և կկանխի համայքներից բնակչության արտագաղթը:

Հարգելի՛ պարոն Գրիգորյան, առաջարկում եմ դուք էլ փորձեք, ձեր ուժերի հնարավորության սահմաններում, մասնակցել սահմանամերձ համայնքների զարգացման ծրագրերի իրագործմանը, ներդրումների միջոցով ստեղծել գոնե 10 աշխատատեղ: Կարծում եմ դա ավելի օգտակար կլինի, քան անիմաստ մեղադրանքներ ներկայացնելն այդ հարցերում բարձր ակտիվություն ցուցաբերող գործարարին:

Անհրաժեշտ եմ համարում հիշատակել նաև «Հայաստանի և Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» ծրագիրը, որը հիմնականում իրագործվել է Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ: Դա ռազմավարական նշանակություն ունեցող և Հայաստանի ապագային միտված ծրագիր էր, որի շրջանակներում Հայաստանի և Արցախի ավելի քան 700 դպրոցներում, բուհերում, ուսումնական այլ հաստատություններում բացվեցին համակարգչային դասարաններ ու լսարաններ: Յուրաքանչյուր համակարգչային դասարան հագեցվել է նվազագույնը 5 համակարգչով, իսկ բուհական լսարաններին տրամադրվել է 15-20-ական համակարգիչ: Եթե դրան ավելացնենք նաև, որ 450 համակարգիչ են  տրամադրվել հանրապետության Ազգային բանակի զինվորական ստորաբաժանումներին,  իսկ հանրապետության մարզերում ստեղծված համակարգչային ուսուցման կենտրոններին` 400 համակարգիչ, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի հսկայական միջոցներ են տրամադրվել ծրագրի իրականացմանը:

Պարո՛ն Գրիգորյան, դուք ձեր նամակներում շոշափում եք նաև Հայոց ցեղասպանության հարցը: Ի գիտություն ձեզ հայտնում եմ, որ  Ռուսաստանի հայերի միությունը  մեծ տեղ է հատկացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացներին: Միությանը կից Մոսկվայում ստեղծվել է Միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտ, որը դարձել է Հայոց ցեղասպանության հարցերի ուսումնասիրման յուրահատուկ կենտրոն:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Արա Աբրահամյանի միջոցներով հրատարակվել են մի քանի տասնյակ գրքեր:  Դրանց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Յուրի Բարսեղովի «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» եռահատոր աշխատությունը և «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում և համաշխարհային քաղաքականության մեջ» երկհատորյակը:

Ռուսաստանի հայերի միությունն ստեղծման իսկ օրից սկսել է համագործակցել Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների հետ և փորձել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որոնցով կարելի է օժանդակել երկրի գիտական և ստեղծագործական մտավորականության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:

ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հետ համատեղ ստեղծվել է Գիտության զարգացման հիմնադրամը, Գրողների միության հետ` Գրականության զարգացման հիմնադրամը: Նշված երկու հիմնադրամում էլ առաջին խոշոր ներդրումն արել է Արա Աբրահամյանը:

Այսօր գիտական և ստեղծագործական մտավորականության միջավայրում մեծ համբավ է վայելում Արա Աբրահամյանի կողմից անցկացվող գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների, արդեն բարի ավանդույթ դարձած մրցանակաբաշխությունը, որը անց է կացվում 2007-ից:

Պարո՛ն Գրիգորյան, ավելորդ չենք համարում ձեզ համար նշել, որ «ռուսերենին վատ տիրապետող» Արա Աբրահամյանը մեծ տեղ է հատկացնում և լուրջ ֆինանսներ ներդնում ռուսաց լեզվի և մշակույթի մասսայականացմանը: Սկսած 2002-ից անց է կացվում ռուսաց լեզվի միջազգային մրցույթներ` ԱՊՀ և Բալթյան երկրների ազգային հանրակրթական դպրոցների ավարտական դասարանցիների համար: «Ռուսաստանը և ռուսաց լեզուն իմ կյանքում» նշանաբանով իրականացվող այս մրցույթի առաջին փուլն անց է կացվում տեղերում, իսկ ավարտականը` Հայաստանում: Մրցույթների 60 հաղթող առանց ընդունելության քննությունների ընդունվել և անվճար սովորել են Ռուսաստանի բուհերում:

2010-ից Հայաստանի բոլոր դպրոցներում անց է կացվում «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոն: Փառատոնի շրջանակներում, բացի երգի մրցույթից, անց են կացվում Ռուսաց լեզվի և մշակույթի օրեր, որի ընթացքում դպրոցներում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, ասմունքի երեկոներ, ռուսաց լեզվով շարադրություններ և այլն: Այսինքն դպրոցներում ստեղծվում է մի հարթակ, որտեղ երեխաները, ելնելով իրենց նախասիրություններից, կարողանում են ակտիվորեն մասնակցել փառատոնի միջոցառումներին:

Այդ փառատոնի անցկացման համար Արա Աբրահամյանը ծախսում է միլիոնավոր ռուբլիներ: Պարո՛ն Գրիգորյան, ինչպես երևում է դուք շատ եք մտահոգված ռուսաց լեզվին տիրապետելու խնդիրներով:  Այս տարի անց ենք կացնում V փառատոնը, միգուցե կկամենա՞ք մասնակցել փառատոնի ֆինանսավորմանը:

Իհարկե, կան նաև ուրիշ հետաքրքիր ծրագրեր, ինչպիսիք են «Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում և Արցախում», ուսանողների և բարձր դասարանցիների համար անցկացվող «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» գրական միջազգային մրցույթը և բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնց թվարկումը կկազմի մի քանի տասնյակ էջ:

Յուրաքանչյուր տարի միայն Ռուսաստանի հայերի միության Հայաստանյան մասնաճյուղն ստանում է հարյուրավոր նամակներ, ուղղված Արա Աբրահամյանին: Այդ նամակների հեղինակները Հայաստանի բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչներ են, հասարակական կազմակերպություններ, տարբեր ոլորտների կառույցներ: Նամակների հեղինակները հիմնականում խնդրում են ֆինանսական աջակցություն: Այդ նամակների քանակը մեկ անգամ ևս վկայում է, որ մարդիկ ճանաչում և համոզված են, որ հնարավորության սահմաններում Արա Աբրահամյանը միշտ էլ օգնության ձեռք կմեկնի:

Կցանկանայի Արա Աբրահամյանի անձի հետ կապված մի հետաքրքիր երևույթի մասին ևս խոսել: Շատ դեպքերում նա չի սպասում նամակի կամ գրավոր խնդրանքի, այլ գործում է իր մարդկային, բարոյական խղճի թելադրանքով: Այսպես, նա «Հ1» հեռուստաալիքով լսելով, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում հրդեհվել է գյուղացիներից մեկի տունը, անմիջապեա զանգահարում է ինձ և հանձնարարում ուսումնասիրել, թե ինչքան գումար է անհրաժեշտ այդ տունը վերականգնելու համար:  Հաջորդ օրը նա ուղարկում է այդ գումարը, որը մենք նախկին մարզպետի հետ Կիրանց գյուղում հանձնեցինք տուժած ընտանիքին:

Մեկ այլ դեպք. կրկին հեռուստացույցով լսում է, որ Լոռվա մարզի գյուղերից մեկում գայլերը հարձակվել և հոշոտել են գյուղացիների ոչխարները: Հաջորդ օրը` նորից զանգ և հերթական հանձնարարությունը, որի արդյուքնում նրա ուղարկած գումարը մարզպետարանի միջոցով հանձնվեց գյուղացիներին՝ ոչխարների գլխաքանակը վերականգնելու համար:

Դրանք եզակի օրինակներ չեն:

Պարո՛ն Ռ. Գրիգորյան, ես փորձեցի համառոտակի ներկայացնել Արա Աբրահամյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում: Դուք փորձեք այդ ամենի համատեքստում քննարկել ձեր արածները հայրենիքի համար և նոր միայն գրիչ վերցնել ու գրել ուրիշների մասին:

Վլադիմիր Աղայան՝ 
Ռուսաստանի հայերի միության և 
Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ

Աղբյուրը՝ Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայություն

Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան