Կենտրոնական բանկի դիմաց մահվան ելքով վրաերթ է արձանագրվել
Հասարակություն«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 10-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Վ.Սարգսյան փողոցում` Կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մարիա Գրիգորյանին, պատճառել մահ և ավտոմեքենան թողնելով՝ հեռացել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մարտի 11-ին՝ ժամը 1.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 42-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ Մ.Գրիգորյանին ինքն է վրաերթի է ենթարկել, իր վարած նշված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն: