Գիտնականները «խելացի» պահպանակ են ստեղծել. ահա, թե ինչպես է այն աշխատում
LifestyleՆորույթն անվանվել է i.Con:
Այն աշխատում է «խելացի» թևնոցի սկզբունքով, միայն թե գրանցում է ոչ թե սպորտային կյանքը, այլ սեքսուալ:
Խելացի պահպանակն արձանագրում է սեռական կապերի տևողությունը, հաճախականությունը և թիվը, տարբեր ժամանակներում ընդունված տարբեր կեցվածքների թիվը, ներհրումների քանակը և միջին արագությունը սեռական ակտի ժամանակ, ակտվ առնանդամի շրջագիծը, սեքսի ժամանակ այրված կալորիաների քանակը:
Ըստ էության, i.Con-ը ոչ թե պահպանակ է, այլ հատուկ ռետինե օղակ, որը դրա վրա է դրվում:
Այն պատրաստված է էլաստիկ ռետինե օղակից, որի մեջ փոքրի տվիչներ կան:
Սեքսի մասին բոլոր տվյալները i.Con-ը Bluetooth-ով փոխանցում է հեռախոսի հատուկ հավելվածին:
Դա հնարավորություն է տալիս պահպանել տեղեկությունը և հետևել սեքսուալ հարաբերությունների դինամիկային:
i.Con-ի հեղինակները վստահեցնում են, որ իրենց արտադրանքն աննկատ է օգտագործելիս:
Գաջետը վերալիցքավորում է microUSB պորտով, մեկ լիցքավորումը բավարար է 8 ժամվա ակտիվ օգտագործման համար:
«Խելացի» պահպանակը մոտ 75 դոլար արժե:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը