Հանք Նոյեմբերյանո՞ւմ. ըլիլ չտի՛
ՀասարակությունՆոյեմբերյանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապակում հայտնվեց, որ «Պոլիմետալ» ընկերությունը ցանկանում է հանքարդյունաբերության նպատակով Նոյեմբերյան համայնքում հետազոտական գործունեություն սկսել։ Նոյեմբերյանի բնակչության շրջանում միանշանակ չընդունվեց:
Change.org կայքում նոյեմբերյանցիները ստորագրահավաք սկսեցին Նոյեմբերյան համայնքում ընդերքօգտագօրծման նպատակով բոլոր տեսակի հետազոտություններն արգելելու պահանջով: Ստորագրահավաքը վերնագրված էր` «Դեմ ենք Նոյեմբերյան համայնքում ընդերքօգտագօրծման նպատակով բոլոր տեսակի հետազոտություններին» Ինչպես նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվեց «ՈՉ Հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» անունով խումբ, որին կարճ ժամանակում միացան հազարից ավել նոյեբերյանցիներ և ոչ միայն, ինչպես նաև բացվեց «Նոյեմբերյան» անունով էջ:
Խմբում, քննարկումներին զուգահեռ, հրապարակվում են նաև ծաղրական հրապարակումներ Նոյեմբերյանի բարբառով:
Orer.am կայքը Ձեզ է ներկայացնում այդ հրապարակումներից մի քանիսը առանց մեկնաբանության.






