Խարբերդի ամառանոցների Նալբանդյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհից բնակիչը այրվածքներ է ստացել
ՀասարակությունԵրևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցի տներից մեկում մարտի 14-ին հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ (որոնցից երկուսը վերադարձել են անհրաժեշտությունը վերանալու պատճառով) և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խարբերդի ամառանոցների Նալբանդյան փողոցի տներից մեկում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1953 թ. ծնված Ռ. Հ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել տանից և այրվածքներով հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների» հանրապետական գիտական կենտրոնում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Այրվել են տան և ձեղնահարկի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և գույքը՝ ամբողջությամբ: