Արսեն Վենգեր. «Արսենալը» ցանկանում է, որ Ուիլշիրն իր ապագան կապի ակումբի հետ
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է կիսապաշտպան Ջեք Ուիլշիրի հետ բանակցությունների մասին: 26-ամյա անգլիացու պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է ամռանը:
«Ամեն ինչ դեռ անփոփոխ է մնացել: Ամռանը Ջեքը կդառնա ազատ գործակալ: Առաջարկ ենք արել նրան, ցանկանում ենք, որ նա մնա և ապագան կապի ակումբի հետ:
Հույս ունեմ, որ Ուիլշիրը կընդունի այն: Շատ եմ ցանկանում դա»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ուիլշիրը մասնակցել է 17 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: