Բաքվում ԱՄՆ դեսպանը մարտի վերջին կլքի Ադրբեջանը
Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան մարտի վերջին կավարտի իր դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Իսկապես, ես ավարտում եմ իմ դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում և մարտի վերջին լքելու եմ այս երկիրը»,-նշել է Սեկուտան:
Ռոբերտ Սեկուտան նաև հայտնել է, որ ինքը չգիտի, թե ով է լինելու Ադրբեջանում հաջորդ ԱՄՆ դեսպանը:
Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2014 թ.: