Երևանցիների ստվար մասը դեմ է «Երկիր ծիրանի»-ի առաջարկին
ՀասարակությունԵրևան քաղաքի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունն առաջարկում է մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրել Երևանի Մյասնիկյանի արձանի ետնամասում: Նախատեսվում է հարցը քննարկել մարտի 19-ին կայանալիք ավագանու նիստում, բայց հարց է ծագում, թե որքանով է նպատակահարմար այն ամոթի սիմվոլի վերածելն ու ի ցույց դնելը ողջ աշխարհին: Ի դեպ, mamul.am կայքը փորձել է հարցման միջոցով պարզել, թե երևանցիները նման հուշարձան տեղադրելու վերաբերյալ ինչ կարծիք ունեն: Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ հարցմանը մասնակցած 3621 քաղաքացիներից 81 %-ը դեմ է արտահայտվել, իսկ 19 %-ը՝ կողմ: Այսինքն, երևանցիների ստվար մասը նույնպես դեմ են գաղափարին:
