Ֆեդերերը 37 տարեկանում կրկնել է սեփական ռեկորդը
ՍպորտՇվեյցարացի թենիսիտ Ռոջեր Ֆեդերերը շարունակում է հաջող և անպարտելի ելույթները «Indian Wells»-ի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆեդերերը քառորդ եզրափակիչում մրցում էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Հեն Չոնի հետ: Երկու սեթում 7:5, 6:1 հաշվով հաղթելուց հետո շվեյարացին դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ: Ֆեդերերը կրկնեց սեփական ռեկորդը` 16 մրցախաղում անընդմեջ հաղթանակ տոնելով: