Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում. մանրամասներ Հայաստանի հավաքականի նորեկի մասին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Էստոնիայի և Լիտվայի հավաքականների դեմ ընկերական հանդիպումներին մասնակցելու համար հավաքական է հրավիրել Կոլումբիայի առաջնությունում հանդես եկող «Բրիակա Չիկո» ակումբի ֆուտբոլիստ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով transfermarkt.co.uk կայքի տվյալները, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում, կարող է հանդես գալ նաև կենտրոնական պաշտպանի դիրքում: Ժորդի Մոնրոն աջլիկ է: Նա ծնվել է 1996թ. հունվարի 3-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում: