Լևոն Արոնյանը կիսում է 6-7-րդ տեղերը հավակնորդների մրցաշարում
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում նախավերջին տեղում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները 4-ական միավորով Ֆաբիանու Կարուանան և Շախրիյար Մամեդյարովն են: 3-ական միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենը: 2,5 միավոր ունեն Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն: Վերջին տեղում 2 միավորով Սերգեյ Կարյակինն է: Մարտի 17-ին հավակնորդների մրցաշարում հանգստի օր է:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: