Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Կույսեր, այսօր խնդիրները չեն բացառվում․ մարտի 18-ի աստղագուշակը

Խոյ։ Այսօր դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, միայն օրվա սկզբում հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից: Միաժամանակ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք թաքնված մտքեր փնտրում բոլորովին անհամապատասխան տեղերում: Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի բանը չեն: Ոմանց համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության մեջ հայտնվածներին:

Ցուլ։ Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի: Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ յոթանասուն անգամ չափել, հետո նոր մկրատը ձեռքը վերցնել: Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնելու իրենց վաղեմի մրցակիցներից: Համբերություն, հանգստություն և զսպվածություն․ ահա այն երեք հատկանիշները, որոնց վրա հենվում են մտերիմների հետ ձեր հարաբերությունները:

Երկվորյակներ։ Մասնագիտական տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ. գործերով զբաղվելու տրամադրություն չկա, դրա հետ մեկտեղ գրեթե անհնար է կենտրոնանալը: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները: Օրը գերազանց է ոչ ֆորմալ շփումների, ընկերների հետ հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք, և դա ձեզ դուր կգա: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն:

Խեցգետին։ Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն: Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:

Առյուծ։ Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու, ջանքերը միավորելու համար: Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները, երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում: Օրը հատկապես հարմար է ընտանեկան տոնակատություններ կազմակերպելու համար: Օրը հաջող է գործնական տեսանկյունից, ինչպես նաև չափազանց հարմար է նոր նախագծերի վրա աշխատելու համար: Կարճատև ուղևորությունները շատ հաջող կանցնեն, իսկ ահա երկարատևերը կարող են հոգնեցնել:

Կույս։ Այսօր խնդիրները չեն բացառվում, սակայն դրանք այնքան աննշան են, որ անգամ հիշել չարժե: Իսկ ահա հաջողությունների և հաղթանակներ կգրանցվեն: Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով, ինչի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինել ձեր կանխազգացմանը, որն այսօր չափից ավելի սուր է: Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել, արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել: Այդ հարցում ձեզ կօգնեն մարդիկ, ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և հրապուրանքներ:

Կշեռք։ Օրը հարմար է հանգստի համար: Բարեբախտաբար, այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ անգործության մատնվել: Անհապաղ լուծում պահանջող լուրջ խնդիրներ չեն ծագում, իսկ անլուրջ խնդիրները դուք հանձնարարում եք ձեր բազմաթիվ ծանոթներից մեկին, և ձեր օգնականը գերազանց կատարում է իր առաքելությունը: Հնարավոր է, որ ձեզ առաջարկեն գումար վաստակելու անսպասելի, սակայն հուսալի միջոց: Նշանի որոշ ներկայացուցիչներ ձեռնարկատիրական ունակություններ են դրսևորում և անմիջապես գտնում դրա համար լավագույն կիրառություն:

Կարիճ։ Վատ օր չէ ինչ-որ միջանկյալ արդյունքներ ամփոփելու, ձեր գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի համար անշտապ պլաններ կազմելու համար: Պետք չէ հավատալ շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, միաժամանակ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ: Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել. այսօր ձեր կողքին ուզում են գտնվել այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարվածները կարող են վիճել, նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Աղեղնավոր։ Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ, դուք պահպանում եք լավատեսությունն ու լավ տրամադրությունը, և ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի լավը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Օրը հարմար է թե´ անձնական, թե´ մասնագիտական կարևոր հարցեր լուծելու, ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու համար:

Այծեղջյուր։ Օրը հարմար է աշխատակիցների և գործընկերների հետ շփումների, պրոֆեսիոնալ հարաբերություններ հաստատելու համար: Օրն ընդհանուր առմամբ հեշտերից չի լինի, սակայն կարող է բեղմնավոր լինել, եթե դուք ժամանակը զուր չվատնեք: Ուշադրություն պահանջող խնդիրները բազմաբնույթ են, սակայն դուք բավարար չափով եռանդ, գիտելիք ու փորձ ունեք, որ կարողանաք գտնել դրանց լուծումը: Մտածել, գործել և հարցերի շուրջ պատասխաններ գտնել ստիպված եք լինելու ինքնուրույն։ Ուրախացնում են շրջապատի հետ հարաբերությունները. դուք ստիպված չեք ոչ մեկին ապացուցել ձեր ճշմարտացիությունը, բոլորը դրանում առանց այն էլ համոզված են:

Ջրհոս։ Շատ կարևոր որոշումների և պատասխանատու արարքների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գա, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները: Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար, նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Լավ կդասավորվեն ռոմանտիկ ուղևորությունները, իրադրության փոփոխությունը կնպաստի սիրելի մարդու հետ հարաբերությունների բարելավմանը:

Ձկներ։ Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք ի վիճակի եք թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են: Կեսօրը բարդ ժամանակահատված է, դուք ջղագրգիռ եք և անհամբեր: Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ այն մարդու հետ, ում սիրում եք: Երեկոն համեմատաբար հանգիստ ռեժիմով կանցնի, իսկ անձնական հարաբերություններն էլ՝ ներդաշնակ:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր