ՌԴ ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները
ՍպորտՌուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿՀԸ) ամփոփել է նախագահական ընտրությունների առաջին արդյունքները։ Համաձայն քվեարկության նախնական արդյունքների՝ Վլադիմիր Պուտինը հաղթել է՝ ստանալով ձայների 71,99 տոկոսը: Երկրորդ տեղում Պավել Գրուդինինն է` ձայների 15,9 տոկոսով, իսկ երրորդ տեղում հայտնվել է Վլադիմիր Ժիրինովսկին՝ ձայների 6.96 տոկոսով, հաղորդում է ՌԲԿ-ն:
Ինչպես նաեւ հնգյակում են Քսենիա Սոբչակը՝ ձայների 1,39 տոկոսով, ապա Գրիգորի Յավլինսկին՝ ձայների 0,77 տոկոսով։ Սերգեյ Բաբուրինի օգտին են քվեարկել ընտրողների 0,62 տոկոսը, իսկ Մաքսիմ Սուրայկինի օգտին՝ 0,61 տոկոսը, Բորիս Տիտովը հավաքել է ձայների 0,59 տոկոսը։ Բացվել են քվեարթերթիկների 20 տոկոսը։