Վան Գալ. «Բավարիան» չի վաճառի Լևանդովսկիին
Սպորտ«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ «Բավարիայում» չեն ցանկանա հրաժարվել Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններից.
«Կարծում եմ, որ «Բավարիան» չի վաճառի Լևանդովսկիին. նրան անհնար է փոխարինել: Ռոբերտը ոչ միայն շատ գոլեր է խփում, այլ նաև լավ է համագործակցում հարձակման գծի խաղացողների հետ:
Այժմ նա աշխարհի լավագույն հարձակվողն է: Ցանկանում էի նրան բերել «Մանչեսթեր Յունայթեդ»: Տրանսֆերի արժեքը խնդիր չէր ՄՅՈւ-ի ղեկավարության համար, սակայն «Բավարիան» հրաժարվեց վաճառել նրան»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է «Bild»-ը: