Բլեզ Մատյուիդի. «Ռեալն» ամենաբարդ մրցակիցն է, որը կարող էր բաժին հասնել մեզ
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայության մասին:
«Ռեալն» ամենաբարդ թիմն է, որը կարող էր բաժին հասնել մեզ՝ հաշվի առնելով այն, որ նրանք Եվրոպայի գործող չեմպիոնն են: Մեզ երկու մեծ խաղ է սպասվում:
Կփորձենք հաղթել առաջին խաղում, որը կանցկացվի Թուրինում: Ամեն ինչ ունենք դա անելու համար»,- Մատյուիդիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:
«Յուվենտուս»-«Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին: