Արոնյանը կիսեց միավորը Մամեդյարովի հետ. հավակնորդների մրցաշար
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղավ հավակնորդների մրցաշարում:
Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ: Պարտիայի 41-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Մինչ այս կայացած պարտիաներում Կարյակինը հաղթել է Կրամնիկին, իսկ Սոն և Գրիշչուկը կիսել են միավորը: Կարուանա-Լիժեն պարտիան դեռևս շարունակվում է:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: