Ռուբլյովկայում գտնվող այս տունն արժե 57 միլիոն դոլար. Դուք կապշեք, երբ ներս մտնեք. լուսանկարներ
LifestyleՌուբլյովկայի պատմությունը՝ որպես էլիտար բնակատեղիի, սկսվել է 18-րդ դարում, երբ այստեղ հաստատվեցին դուքսեր ու կոմսեր: Այդ ժամանակից ի վեր շրջանը սիրվեց հարուստների կողմից:
Անգամ խորհրդային տարիներին դա չփոխվեց: Այստեղ էին գտնվում Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի ամառանոցները:
Ցուցադրենք, թե ինչպես են ապրում Ռուբլյովկայի բնակիչները: Ամենաթանկ տունը, պարզվում է, արժե 57 միլիոն դոլար: Այն զբաղեցնում է 5.7 հա տարածք:
Դրա վրա տեղակայված է հիմնական տունը՝ 1 091 քմ մակերեսով, մարզահամալիր՝ լողավազանով, ընդունելությունների տնով, երկու հյուրատնով, տնտեսական կառույցներով:
Մյուս տունը նույնպես տեղակայված է Գորկի 2-ում, այն մի քիչ համեստ է և արժե 23 միլիոն դոլար:
Բացի առանձնատնից՝ այն ունի նաև առանձին տներ անվտանգության ծառայողների ու սպասավորների համար:
Ժուկովկայում գտնվող այս տունը ունի 1200 քմ մակերես, գինը 18 000 000 դոլար է:
Գորկի 8-ում գտնվող այս առանձնատունն արժե 14 800 000 դոլար, հողատարածքը 1 հա է:
Բարվիխում գտնվող այս տունը արժե 27 000 000 դոլար:
Գորկի 2-ում գտնվող այս առանձնատունը արժե 26 000 000 դոլար:
Մնացած տների գները պայմանագրային են, և հստակ թիվ նշված չէ, բայց կարող եք տեսնել դրանց ներսն ամբողջությամբ.