Երևանում բռնցքամարտի միջազգային մրցաշար կանցկացվի
ՍպորտՀայաստանում սեպտեմբերին բռնցքամարտի միջազգայի մրցաշար կանցկացվի, որը կկրի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
«Այս տարի սեպտեմբեր ամսին մենք կանցկացնենք միջազգային մրցաշար, որում կփորձենք ցույց տալ, թե մենք ինչ որակների միջազգային մրցաշար կարող ենք անցկացնել: Որն էլ նախապայման կհանդիսանա, որ AIBA-ն համաձայնի 2019 թվականին Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացնել Հայաստանում: Այն կկրի Վլադիմիր Ենգիբարյանի անունը և մեծահասակների Ա դասի մրցաշար է լինելու: Տեսնենք, քանի երկիր կմասնակցի»,-ասաց Գևորգյանը: