Գրիշա Ասատրյանը մեկնեց ԱՄՆ. Առջևում նրա մենահամերգն է
LifestyleԳրիշա Ասատրյանը երևանյան մենահամերգից հետո երաժշտագետ մասնագետների կողմից արժանանալով բարձր գնահատականի, շարունակում է իր ընտրած ուղին : ԱՄՆ-ում ժողովրդական երգերի սիրահարները իրենց պահանջով ուղղակի պարտադրել են լսել Գրիշայի կենդանի կատարումները : Պատանու հայրը ` Արտաշ Ասատրյանը, բնականաբար ընդառաջ է գնացել և ահա ապրիլի 8-ին Ալեքս թատրոնում տեղի կունենա սպասված մենահամերգը :
«Հայրենի երգ» ժողովրդական երգի ստուդիայի սանը ԱՄՆ-մեկնեց իր ուսուցչի` երգիչ, երգահան Մխիթար Քեթցյանի հետ :