Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով աճել են 0,03 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 69,49 դոլարի:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0,12 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 65,25 դոլար: