Արոնյանը կրկին պարտվեց Կրամնիկին. Հավակնորդների մրցաշար
ՍպորտՀավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին պարտություն կրեց:
10-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Կրամնիկի հետ: Պարտիայի 37-րդ քայլին Արոնյանը անձնատուր եղավ: Միաժամանակ ընթացող պարտիաներից ավարտվել է Լիժեն-Սո պարտիան՝ ոչ-ոքի արդյունքով:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: