ՈՒԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին 43 հազար եվրոյով
ՍպորտՖուտբոլի եվրոպական միությունը տուգանել է ֆրանսիական ՊՍԺ ակումբին 43 հազար եվրոյով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն նման կլորիկ գումարով պատժել է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղում երկրպագուների պահվածքի պատճառով: Պատճառը եղել են ճայթուկները: Այդ պատճառով հանդիպումը դադարեցվել է մի քանի րոպեով:
Երկրպագուներն օգտագործել են նաև լազերային լույսեր: