Ավստրալիայում 130-ից ավելի դելֆիններ են ափ նետվել
Միջազգային130-ից ավելի գրինդա-դելֆիններ են սատկել՝ ափ նետվելով Ավստրալիայի հարավարեւմտյան ծովեզերքի Հեմելինի ծոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հայտնել Է PerthNow-ը:
Ընդամենը ցամաքում Էր հայտնվել 150 կենդանի. այս պահին ողջ Է մնացել դրանցից 15-ից ոչ ավելին: Դելֆինները գտնվում են ծանծաղուտում, եւ բնապահպանական ծառայությունների աշխատակիցները հույս ունեն, որ մակընթացության սկսվելով դրանք կարող են հեռանալ ծոցի խորքերը: Միաժամանակ ծավալվել են սատկած առանձնյակների լեշերի հավաքման աշխատանքները: Դրանցից կվերցնեն անալիզներ, որպեսզի փորձեն պարզել սատկելու պատճառները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: