Որքա՞ն դոլար են գնել եւ վաճառել հայաստանյան բանկերը
ՏնտեսությունՀայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է Մարտի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 80,633,855 ԱՄՆ դոլար 479.56դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 72,031,232 ԱՄՆ դոլար 480.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 10,342,554 դոլարի առք եւ վաճառք 480.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,970,832 եվրո 588.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,171,569 եվրո 591.87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 842,899,482 ՌԴ ռուբլի 8.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 507,055,863 ՌԴ ռուբլի 8.40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:
Մարտի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 74.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 46.4 մլն ԱՄՆ դոլար: