ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հետեւում է բիթքոինի բոլոր օգտատերերին. Սնոուդեն
ՄիջազգայինԱզգային անվտանգության գործակալությունը հետեւում է բիթքոինի օգտատատերերի ակտիվությանը համացանցում: Նման խոստովանություն Էդվարդ Սնոուդենը արել է The intercept պարբերականի հետ զրույցում: Ըստ նրա՝ հատուկ ծառայությունը գաղտնի տեղեկություններ է հավաքում կրիպտոարժույթի օգտատերերի մասին:
Բիթքոինին հետեւելը ամերիկյան հատուկ ծառայությունների հիմնական խնդիրներից մեկն է, ասել է Սնոուդենը: Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն վերահսկում է BTC ուղարկող կամ ընդունող անձանց օնլայն գործունեությունը 2013 թվականից: Այդ մասին են վկայում ԱԱԾ-ի՝ իր կողմից հրապարակված կրիպտոարժույթներով գործարքների վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը: