Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործություն, այդ թվում 17 գողություն, 10 խարդախություն
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 13, յուրացման կամ վատնման 12, խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու 8, խուլիգանության 3, անձի առեւանգման, պետական ունեցվածքի գողության, դրամանենգության, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Ընհանուր առմամբ հանձնվել է 4 միավոր զենք, ինքնաշեն կրակող 1 սարք, 4 նռնակ եւ տարբեր տրամաչափի 517 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու եւ բնակարանային գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: