Ստամբուլում 14 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու կասկածանքով
ՄիջազգայինԹուրք ոստիկանները Ստամբուլում 14 մարդու են ձերբակալել, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը:
Ենթադրյալ չարագործների ձերբակալմանն ուղղված արշավը միաժամանակ անցկացվել է Ստամբուլի 9 շրջանում: Ուժային կառույցների աղբյուրի խոսքով՝ ձերբակալված անձինք հարձակում էին նախապատրաստում: Ոստիկանական արշավի ընթացքում օրինապահները նաև փաստաթղթեր և թվային նյութեր են առգրավել:
Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի մասնակցությամբ զինված հակամարտության սկզբից ի վեր իրավապահներն ավելի քան 5000 կասկածյալի են ձերբակալել՝ ահաբեկչական խմբավորման գործունեությանը ներգրավված լինելու կասկածանքով: 3290 մարդ է տարհանվել, որոնք 95 երկրի քաղաքացիներ էին, ավելի 38 000 մարդու արգելվել է մուտք գործել Թուրքիա:
Կալանքի տակ գտնվում է 780 մարդ, այդ թվում՝ 350 արտասահմանցի: Նրանց մի մասը դատապարտվել է ահաբեչության մեղադրանքով: