Կրեմլում Սավչենկոյի հավաքագրումը Ռուսաստանի կողմից «բրիտանական տարբերակ» են անվանել
ՄիջազգայինԿրեմլում «անհեթեթություն» են անվանել այն հաղորդագրությունները, համաձայն որի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ռուսական բանտում գտնվելու ժամանակ հավաքագրվել է Դաշնային անվտանգության ծառայության կողմից։ Այս մասին «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հնարավոր է դա բրիտանացիների տարբերական է, Մեծ Բրիտանիան է հնչեցրե՞լ։ Նրանք սիրում են այդպիսի տարբերակներ առաջ քաշել»,-ասել է Պեսկովը։
Իսկ Սավչենկոն, Պեսկովի խոսքով, «Ուկրաինայի ներքին գործն է»։
Պեսկովի կարծիքով, շատ հետաքրքիր է նրա շուրջ ստեղծված իրավիճակին հետեւելը։ «Այսօր եվրոպական առաջնորդները շարունակում են շփումները, հետաքրքիր է կընդունեն որեւէ հայտարարություն, որով կպահանջեն Կիեւից ազատ արձակել Սավչենկոյին։ Տեսնենք»,-եզրափակել է նա։