Թուրքիան երկու բալիստիկ հրթիռ է փորձարկել. ԶԼՄ
ՄիջազգայինԹուրքիան իրականացրել է սեփական մշակման առաջին՝ «Գյոկդողան» և «Բոզդողան» բալիստիկ հրթիռների հաջող փորձարկում։ Այդ մասին մարտի 25-ին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, գործակալության տեղեկություններով, հրթիռների փորձարկումները կատարվել են Սինոպի զորավարժարանից։ Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի և Պաշտպանական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի համատեղ մշակման հրթիռներն առաջին անգամ ներկայացվել են Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի 8-րդ միջազգային IDEF-2017 ցուցահանդեսում։
Փորձարկումների ծրագրի համաձայն՝ 2018թ. չորրորդ եռամսյակում հրթիռները կարձակվեն վերերկրյա կայանքից՝ շարժվող թիրախների խոցման նպատակով, ինչպես նաև՝ ինքնաթիռից։
«Գյոկդողանը» փոքր և միջին շառավղի գործողության հրթիռ է, «Բոզդողան» հրթիռն ի զորու է խոցել թիրախներ մեծ հեռավորությունների վրա։
Հաղորդվում է, որ այդ հրթիռների մշակման նախագիծը նախատեսվում է ավարտել 2020թ., ինչից հետո կսկսվի դրանց սերիական արտադրությունը։